Ամեն ինչ AI-ո՞վ է ստեղծվում։
Հիմնականում՝ այո։ AI-ը մեր գործիքներից մեկն է, ոչ թե ստեղծագործական մտքի փոխարինողը։ Յուրաքանչյուր նախագիծ սկսվում է ձեր բրենդի նպատակներից, լսարանից և ուղերձից, և մեր թիմն այն ուղղորդում է գաղափարից մինչև վերջնական արդյունք։
Արհեստական տեսք չի՞ ունենա։
Ոչ։ AI բովանդակությունն արհեստական է լինում, երբ նրան ոչ ոք չի ուղղորդում։ Մենք նախ որոշում ենք լույսը, ռակուրսները, գույները, կոմպոզիցիան և յուրաքանչյուր դետալ նախքան որևէ բան գեներացնելը, ապա կադր առ կադր ստուգում արդյունքը։ Այն, ինչ չի համապատասխանում մեր չափանիշներին, չենք հանձնում ձեզ։
Ինչո՞ւ պարզապես իրականում չնկարահանել։
Կարող եք կազմակերպել։ Մենք տալիս ենք նույն վիզուալ որակը՝ ավելի քիչ ժամանակահատվածում, առանց կազմակերպչական բարդ ընթացքի և ավելի ցածր ստեղծագործական բյուջեով, իսկ նոր բովանդակություն կարող եք ստանալ ցանկացած պահի։
Ի՞նչ է պետք տրամադրել ձեզ։
Ձեր բիզնես նպատակները, ապրանքները կամ լուսանկարները և բրենդային ցանկացած նյութ, որ ունեք։ Եթե դեռ ռազմավարություն չունեք, կսկսենք այն ստեղծելուց։
Ինչպե՞ս է հաշվարկվում արժեքը։
Ըստ նախագծի ծավալի և բարդության՝ լուսանկարների ու տեսահոլովակների քանակ, լրացուցիչ դետալներ, ինչպես նաև յուրաքանչյուր նախագծի համար անհրաժեշտ AI գործիքներ և գեներացիա։ Լրացրեք կարճ բրիֆը, և մենք կուղարկենք անհատական առաջարկ։